20 փետրվարի 2006 - 19:14 AMT
Բաքվում քանդում են քրիստոնեական գերեզմանները, որպեսզի առանձնատներ կառուցեն
Բաքվի քաղաքապետ Գաջիբալա Աբութալիբովը ձեռնարկել է հնագույն քրիստոնեական գերեզմանոցի ոչնչացումը քաղաքի կենտրոնում` Մոնտինո շրջանում: Գերեզմանոցի տարածքը հատկացվելու է քոթեջների, նորակառույցների եւ առանձնատների կառուցման համար: Բաքվի «Ռեալնի Ազերբայջան» թերթը այդ բարբարոսությունը անվանում է «Աբուֆաշիզմ»: Երբ Բաքվի վրդովված քաղաքացիները նետվել են դեպի քաղաքապետարան` պահանջելով վերջ տալ Բաքվում սկիզբ առած վանդալիզմի հերթական ալիքին, Աբութալիբովը հավաստիացրեց մայրաքաղաքի ռուս բնակիչներին, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը ինքն է հրամայել քաղաքագլխին քանդել գերեզմանոցը եւ կառուցել նոր մայրուղի: