20 փետրվարի 2006 - 19:28 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. «Իրան-Հայաստան» գազամուղը փոխլրացման գերազանց օրինակ է
Հարաբերությունները Հայաստանի եւ Իրանի միջեւ հաջողությամբ զարգանում են եւ ապակայունացում չեն առաջացնում տարածաշրջանում: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականության փոխլրացման հիանալի օրինակ կարող է ծառայել «Իրան-Հայաստան» գազամուղի շինարարությունը: «Իրանի միջուկային էներգետիկայի ճակատագիրը պետք է որոշի միջազգային հանրությունը: Սակայն կարեւորն այն է, որ այդ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: