5 հուլիսի 2013 - 23:57 AMT
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ երեք տարվա պայմանագիր կնքեց

Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականիկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, գրում է sport-express.ru-ն: Մխիթարյանի տրանսֆերի գումարը կազմել է 27.5 միլիոն եվրո։

Գերմանական Kicker գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մխիթարյանի տրանսֆերի մասին համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ Դոնեցկում կայացած հանդիպմանը։

Նշենք, որ ավելի վաղ sport1.de-ն տեղեկացրել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» չի հրաժարվում «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերից: Նշվում էր նաև, որ ակումբը մոտ է գործարքի ավարտին: