
Հալեպի հայկական թաղամասերը հուլիսի 5-ին ամբողջ օրը ծանր հրթիռակոծության են ենթարկվել: Մեծ թվով հրթիռներ են արձակվել հատկապես Սուլեյմանիե, Նոր Գյուղ և Աշրաֆիյե շրջաններում: Ըստ տարբեր տվյալների` Հալեպում վիրավորվել է երեք հայ, որոնցից մեկի վիճակը բավականին ծանր է, գրում է lradou.com կայքը: