6 հուլիսի 2013 - 15:26 AMT
Աբդուլլահ Գյուլ. Նահանջը ժողովրդավարությունից Եգիպտոսում մտահոգիչ է

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ նահանջը ժողովրդավարությունից Եգիպտոսում մտահոգիչ է: Գյուլը հանդես է եկել հայտարարությամբ Ստամբուլում՝ Եգիպտոսում ռազմական հեղաշրջման վերաբերյալ, և հորդորել է շուտափույթ կերպով բաց և թափանցիկ ընտրություններ անցկացնել, որի ժամանակ ներկայացված կլինեն բոլոր քաղաքական ուղղությունները, և անցնել քաղաքացիական կառավարման: «Մենք ցանկանում ենք, որ արաբական աշխարհի առաջին ընտրված նախագահ Մուրսին և նրա կողմնակիցները չհալածվեն»,-ասել է նա: