6 հուլիսի 2013 - 18:00 AMT
Ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժինը նոր շենքի ունի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահը շրջայց է կատարել Ոստիկանության նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին՝ հագեցած անհրաժեշտ գրասենյակային տեխնիկայով և կահույքով, ժամանակակից կապի համակարգով, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մասով, նիստերի և խորհրդակցությունների դահլիճով ու այլ հնարավորություններով:

Նշվել է, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց վարչական շենքի շահագործումը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների կատարելագործմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովմանը, ծառայությունը ժամանակակից եղանակներով կազմակերպելուն: Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց շենքի շահագործումը, ըստ ոստիկանության ղեկավարության, ևս մեկ քայլ է համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին: