8 հուլիսի 2013 - 12:31 AMT
Սիրիայի ընդդիմությունն առաջարկել է Ռամադանին Հոմսում զինադադար հայտարարել

Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային կոալիցիայի նոր առաջնորդ Ահմադ Ջարբան իշխանական զորքերին առաջարկել է պաշարված Հոմս քաղաքում սուրբ Ռամադան ամսին զինադադար հայտարարել, փոխանցում է Reuters-ը:

Կառավարական զորքերը պաշարել են Հոմսի շրջանը, որտեղ գտնվում են զինյալները, սակայն այն ամբողջությամբ իրենց հսկողության տակ դեռ չեն վերցրել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել կառավարական զորքերի կողմից պաշարված Հոմս քաղաքում զերծ մնալ քաղաքացիական զոհերից: ՄԱԿ-ի տվյալներով պաշարված Հոմսում 2,5 հազար քաղաքացի է գտնվում: