8 հուլիսի 2013 - 13:26 AMT
Ավետիք Գրիգորյանը Աբու Դաբիի մրցաշարում գրավել է չորրորդ տեղը

Աբդու Դաբիում ավարտվել է շախմատի ավանդական բաց մրցաշարը, որին մասնակցել է 48 շախմատիստ: Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել է 4-րդ տեղը:

Նույնքան միավոր է վաստակել նաև Իգոր Կուրնոսովը (Ռուսաստան), որը լրացուցիչ արդյունքներով դարձել է մրցաշարի հաղթող: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանը գրավել է 35-րդ տեղը 3,5 միավորով: