8 հուլիսի 2013 - 14:25 AMT
Ունիվերսիադա. Գոտիներով ըմբշամարտում Երջանիկ Կարապետյանը դուրս մնաց 1/16 եզրափակչից

Կազանում ընթացող Ունիվերսիադայում գոտիներով ըմբշամարտ մարզաձևում Երջանիկ Կարապետյանը 52 կգ քաշային կարգում դուրս է մնացել 1/16 եզրափակչից: Նա զիջել է ղազախ մարզուհի Սալտանատ Ահմեդժանովային:

Մինչ այդ Գոռ Մկրտչյանը (62 կգ ) բրոնզե մեդալի համար պայքարում զիջել էր Մահմադ Միրովին (Տաջիկստան): Իսկ Ազատ Աբրահամյանը (100 կգ) կրկին բրոնզի համար գոտեմարտում պարտություն է կրել Բեկբոլսուն Կուշուբակովից (Ղրղզստան):