9 հուլիսի 2013 - 11:53 AMT
ԱՄՆ Կոնգրեսը դեռ որոշում չի կայացրել սիրիացի գրոհայիններին զինելու մասին

ԱՄՆ Կոնգրեսը ձգձգում է սիրիացի գրոհայիններին զինելու մասին որոշումը՝ մտավախություն ունենալով, որ այն կհայտնվի իսլամիստ գրոհայինների ձեռքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ ԱՄՆ ազգային անվտանգություն աղբյուրի վրա հղումով:

Սենատն ու Ներկայացուցիչների պալատը կասկած են հայտնել Բարաք Օբամայի վարչակազմի զինյալներին զինելու ջանքերի վերաբերյալ: Դեմոկրատներն ու հանրապետականները մտավախություն ունեն, որ զենքը կընկնի «Ջեբհաթ Ան Նուսրա» խմբավորման, կամ Իրաքում «Ալ Քայիդայի» գրոհայինների ձեռքը: