9 հուլիսի 2013 - 12:58 AMT
Հանս Յոահիմ Վատցկե. Մենք անպայման ցանկանում էինք տեսնել Հենրիխ Մխիթարյանին «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն խոստովանել է, որ ակումբն ուրախ է ներկայացնելու Հենրիխ Մխիթարյանին:

«Մենք դժվարությամբ կարողացանք գալ համաձայնության, բայց անպայման ցանկանում էինք տեսնել Հենրիխ Մխիթարյանին մեր կազմում»,-Վատցկեի խոսքն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Դորտմունդի թիմի կազմում Մխիթարյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: Նա երեկ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2017թ. հունիսի 30-ը:

Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է 27,5 մլն եվրո: