9 հուլիսի 2013 - 14:21 AMT
«Մահմեդական եղբայրները» դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին Եգիպտոսում

«Մահմեդական եղբայրները» դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին Եգիպտոսում: Այդ մասին հայտնել է շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Էսսամ ա Էրիանը, հայտնում է AP-ն: Ըստ շարժման ներկայացուցչի, սահմանադրական ուղղումները ետ կգցեն երկիրը: Նախօրեին երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրի հրապարալած հռչակագիրը նա անվանեց պուտչիստների ընտրած մարդու որոշում: