9 հուլիսի 2013 - 14:33 AMT
Բեյրութի հարավում ավտոմեքենա է պայթել. 5 մարդ զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

Բեյրութի հարավում ավտոմեքենա է պայթել. 5 մարդ զոհվել է, 38-ը՝ վիրավորվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, վիճակը նորմալ է: Բանակը հորդորել է քաղաքացիներին հեռու մնալ պայթյունի վայրից:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, պայթյունը տեղի է ունեցել Իսլամական կենտրոնի մոտի կայանատեղիում: Տուժածների թվում հայեր չկան:

Բեյրութի հարավային թաղամասերը վերահսկում է «Հեզբոլլահ» խմբավորումը, որի անդամները շրջափակել են պատահարի վայրը: Լիբանանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Մարուան Շարպելը պայթյունի վայրում է գտնվում: