9 հուլիսի 2013 - 14:33 AMT
Հալեպի բնակիչները հացի, ուտելիքի և վառելիքի կարիք ունեն

Արդեն մի քանի օր հայաշատ Հալեպը շրջափակման մեջ է, ինչի հետևանքով քաղաքում մնացած բնակչությունը հացի, ուտելիքի և վառելիքի սուր կարիքի մեջ է: Հացի փռերի դիմաց հսկայական հերթեր են: Հացը նաև զգալի թանկացել է, հաղորդում է lradou.com-ը:

Սիրիական հակամարտության այս փուլում կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է նաև խաղաղ բնակչությունը, նաև հայերը: Վերջին հրթիռակոծությունից օրեր առաջ 3 հայ էր վիրավորվել: