«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը» ՓԲԸ-ն առաջինն է Հայստանում, որ իրականացնում է առաջին գործարար տեղեկությունների վաճառքի ինտերնետ-խանութի սպասարկումը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
Finstore.am կայքը Հայաստանոմ գործող կազմակերպություննեի մասին տեղեկատվություններ պարունակող հարթակ է, որը թույլ է տալիս առավել լավ ուսումնասիրել գործարար միջավայրը, ինչպես նաև վերլուծել շուկան, և երկիրի տարբեր տնտեսական ոլորտնորում կատարել ներդրումային դաշտի գրավչության գնահատում:
Finstore.am կայքում ներկայացված են ընկերության անահտական էջերը` իրենց պատմությամբ, գործունեության ոլորտով, ինչպես նաև տեղեկատվություն` ապրանքների տեսականիների, ծառայությունների, անձնկազմի թվաքանակի և սեփականատերերի մասին: Պորտալն առանձնանում է տեղեկատվական հագեցածությամբ, այդ թվում` ֆինանսական տեղեկություն պարունակող հաշվետվություններով, որոնք ներառում են վերլուծական և ֆինանասկան գործակիցներ, արտացոլում աճի դինամիկան, ինչպես նաև կազմակերպությունների հեռանկարները, կապիտալիզացիան, իրացվելիությունը և շահութաբերությունը:
Առցանց վճարումը հնարավոր է դարձել «Verified by Visa» և «MasterCard SecureCode» տեխնոլոգիաների միջոցով, որոնք իրականացվում են տեխնոլոգիական երեք տիրույթներով (թողարկման դոմեյն, ձեռքբերման դոմեյն, փոխգործակցության դոմեյն): Այն իրենից ներկայացնում է առցանց գործարքների նորագույն արձանագրություն, մշակված Visa և հաստատված MasterCard տեսակի վճարային քարտերի համար, որոնք նախատեսված են կրեդիտ կամ դեբետ քարտերի միջոցով ապահով առցանց վճարումներ կատարելու համար:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազագային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: