9 հուլիսի 2013 - 16:31 AMT
Արցախի ԿԸՀ անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանն այսօր նաև օրենքներ է ստորագրել: Մասնավորապես նաև վավերացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքները։