9 հուլիսի 2013 - 17:34 AMT
Սերժ Սարգսյանը Քիշնևում կմասնակցի ԱլԳ առաջնորդների երրորդ գագաթնաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում Քիշնևում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: