9 հուլիսի 2013 - 18:16 AMT
Հրաժարական է տվել Եգիպտոսի գլխավոր դատախազը

Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մաջիդ Մուհամեդը պաշտոնապես հրաժարական է տվել, հայտնում է Al Jazeera-ն:

Նախօրեին հրաժարական տվեց նաև Եգիպտոսի գործող վարչապետ Հիշամ Քանդիլը՝ որպես բողոքի նշան երկրում կատարվող իրադարձությունների դեմ:

Երկրում չեն դադարում բախումները պաշտոնանկ արված նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: