9 հուլիսի 2013 - 18:26 AMT
Ունիվերսիադա. Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը դուրս է եկել եզրափակիչ

Կազանում, որտեղ ընթանում են համաշխարհային ուսանողական խաղերը, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը դուրս է եկել մինչև 64 կգ քաշային կարգի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում նա հաղթել է Դմիտրի Գալագոտին (Մոլդովա) 2:1 հաշվով:

Եզրափակչում հայ բռնցքամարտիկը կհանդիպի Դենիս Բերինչուկ (Ուկրաինա)-Ռաջաբ Բուգաև (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ: Մինչ այդ նա ավելի ուժեղ է գտնվել Վիե Ժեն Չանգից (Թայպե), Դենիս Յուցկևիչից (Բելառուս) և Ազիզ Բեբիտովից (Թուրքմենստան): Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին:

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ է նվաճել բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը, որը հանդես է գալիս մինչև 56 կգ քաշային կարգում: