9 հուլիսի 2013 - 21:52 AMT
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի և կինոգործիչների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Փառատոնի մասնակիցները Հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: