10 հուլիսի 2013 - 12:17 AMT
Մադրիդում հոսպիտալացվել է Պլասիդո Դոմինգոն

Իսպանացի տենոր և դիրիժոր Խոսե Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մադրիդում թոքերի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ երգչի մամլո քարտուղարի, Դոմինգոն պետք է լիովին վերականգնվի առաջիկա շաբաթներին: Հիվանդության պատճառով 72-ամյա տենորը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Մադրիդի Թագավորական թատրոնում կայանալիք 5 ելույթները: 20110թ. Դոմինգոն հաջողությամբ վիրահատվեց՝ հեռացվեց ստամոքսի չարորակ ուռուցքը: