10 հուլիսի 2013 - 10:34 AMT
Շախմատիստներ Հովհաննիսյանն ու Անդրիասյանը Ունիվերսիադայում մեկնարկել են հաղթանակով

Կազանի Ունիվերսիադայում մեկնարկել է շախմատի մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը:

Առաջին տուրում երկուսն էլ հաղթանակներ են տարել: Հովհաննիսյանը սպիտակներով ուժեղ է եղել Մարկո Գաեհլերից (Շվեյցարիա), իսկ Անդրիասյանը սևերով հաղթել է Թոմս Կանտանսին (Լատվիա):

39 շախմատիստներ վաստակել են մեկական միավոր, և Անդրիասյանն ու Հովհաննիսյանը զբաղեցնում են 11-րդ և 12-րդ տեղերը:

Մրցաշարում հանդես են գալիս 256 շախմատիստներ 47 երկրից: Ուսանողական խաղերի ծրագրում շախմատը ներկայացված է որպես հրավիրված ձև, քանի որ չի մտնում Ունիվերսիադայի հիմնական մարզաձևերի ցուցակում: