10 հուլիսի 2013 - 15:02 AMT
Արմեն Մովսիսյանը խոստացել է օրերս հրապարակել ՌԴ հետ գազի գնի վերաբերյալ բանակցություների արդյունքները

Հայաստանը շարունակում է բանակցել Ռուսաստանի հետ: Այդ մասին հուլիսի 10-ին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Մի քանի օրից արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի»,-ասաց նախարարը: Ա. Մովսիսյանը հայտարարեց, որ գազը ուրիշ երկրի արտադրանք է, որն այն իրացնում է իր ընդունած կանոններով ու մեթոդներով: Մինչ այդ Մովսիսյանը հայտարարում էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում մոտ 30 տոկոսով գազի սակագինը սուբսիդավորելու հնարավորության շուրջ, որպեսզի դրանք հատուցվեն դրամաշնորհների միջոցով: