10 հուլիսի 2013 - 19:47 AMT
Ունիվերսիադա. Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը նվաճեց արծաթե մեդալ

Հուլիսի 10-ին Կազանի Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել երկրորդ մեդալը, և կրկին պատվոհարթակին կանգնել են բռնցքամարտիկները:

Արթուր Քիրաջյանը (64 կգ) դարձել է խաղերի արծաթե մեդալակիր: Եզրափակչում նա զիջել է ռուս Ռաջաբ Բուտաևին:

Ունիվերսիադայում Քիրաջյանն անցկացրել է ևս 3 մենամարտ և հաղթանակներ է տարել Վիե-ԺԵն Չանգայի (Թայպե), Դենիս Յուցկևիչի (Բելառուս), Դմիտրի Գալագոտի (Մոլդովա) և Ազիզ Բեբիտովի (Թուքմենստան) նկատմամբ:

Մինչ այդ բրոնզե մեդալ է նվաճել Հենրիկ Մոքոյանը (56 կգ), իսկ Միշա Ալոյանը (56 կգ), որը ներկայացնում է Ռուսաստանը, դարձել է արծաթե մեդալակիր: