10 հուլիսի 2013 - 20:00 AMT
Սպիտակի քաղաքապետը քաղաքացու է ծեծել. Քրգործ է հարուցվել

Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես` Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ակառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին: