11 հուլիսի 2013 - 12:33 AMT
Աֆղանստանի հարավում ահաբեկչության զոհ է գնացել 5 մարդ

Աֆղանստանի հարավում Գիլմենդ գավառում կրկնակի պայթյունի արդյունքում այսօր առավոտյան 5 մարդ է զոհվել՝ 3 խաղաղ բնակիչ և երկու իրավապահ:

Պայթուցիկ սարքերը տեղադրվել էին մայթեզրերի մոտ: Առաջինից պայթեց անվտոմեքենան, որտեղ 3 աֆղանցի էր, երկրորդը պայթեց, երբ ոստիկանները փորձել են օգնել տուժածներին:

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել բռնարարքի համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: