11 հուլիսի 2013 - 15:20 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:

Ավելի ուշ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: