11 հուլիսի 2013 - 16:24 AMT
Ռոման Վայդենֆելլեր. Մենք կարող ենք շատ ուրախ լինել, որ Մխիթարյանը մեր թիմում է

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը տպավորված է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի խաղով: Հայ ֆուտբոլիստն իր առաջին խաղում «Բորուսիայի» կազմում գրավել է «Բազելի» դարպասը:

«Մենք կարող ենք շատ ուրախ լինել, որ Միկին մեր թիմում է: Կարծում եմ, որ մենք պայմանագիր ենք կնքել մեծ տաղանդի հետ, որը կօգնի մեզ այս խաղաշրջանում»,-դարպասապահի խոսքն է մեջբերում soccerladuma.co.za-ն:

Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ մինչև 2017թ., իսկ տրանսֆերի գումարը կազմել է 27,5 մլն եվրո: