11 հուլիսի 2013 - 17:04 AMT
Հուլիսի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.70 դրամ

Հուլիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,960,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.76 դրամ:

Հուլիսի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.70 դրամ՝ հուլիսի 10-ի համեմատ նվազելով 0,80 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 535.72 հուլիսի 10-ի համեմատ աճելով 8.47 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,06 կետով՝ 12.57 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: