11 հուլիսի 2013 - 16:59 AMT
Արչիլ Մագրադձեն նշանակվել է «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրեն

11 հուլիսի, Երևան 2013թ. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Արչիլ Մագրադձեին «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի նոր պաշտոնում նշանակելու մասին, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Արչիլ Մագրադձեն բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության և իրավունքի բնագավառում, ունի բազմամյա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում ինչպես նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում:

Մեկնաբանելով նշանակումը` «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Ողջունում եմ Արչիլին մեր ընկերությունան համար նոր` շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: Մաղթում եմ նրան և նրա թիմին բազմաթիվ հաջողություններ բջջային կապի շուկայում, քանի որ բջջային սեգմենտը մեր բիզնեսի համար հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն: Համոզված եմ, որ տարբեր երկրների հեռահաղորդակցության շուկաներում ձեռք բերված հարուստ փորձը Արչիլին հնարավորություն կընձեռի կիրառել լավագույն միջազգային բիզնես մոդելները Հայաստանում»:

Արչիլ Մագրաձեի կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է 9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից մինչև մարքեթինգի և վաճառքի տնօրեն:

2006թ-ին Արչիլ Մագրաձեն միացել է Mobitel վրացական ընկերության թիմին, որտեղ ունեցել է իր ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկման ժամանակ: 2007թ - ից մինչև 2008 թ-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008թ-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

2010թ-ին Արչիլ Մագրաձեն նշանակվել էUnitel ընկերության Տաշքենդի մասնաճյուղի տնօրեն, որն Ուզբեկստանում ներկայանում է Beeline ապրանքանիշի ներքո: Այնտեղ կարճ ժամանակի ընթացքում նրան հաջողվեց կրկնապատկել ընկերության վաճառքները և եկամուտները, իսկ 2012 թ-ին նա նշանակվեց Կամբոջիայում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

Արչիլ Մագրաձեն ամուսնացած է, ունի 4 երեխա: