11 հուլիսի 2013 - 20:55 AMT
«Փյունիկը» կարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը

Հուլիսի 11-ին Երևանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում մրցեց մակեդոնական «Տետեսկ» ակումբի հետ:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած պատասխան խաղում երկրպագուները միայն մեկ գոլի ականատես եղան:

Խաղավարտին մակեդոնական թիմի դարպասը գրավեց Վիուլեն Այվազյանը: Նա նաև «Տետեկսի» հետ առաջին խաղում էր աչքի ընկել, այն ժամանակ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Երկու հանդիպումների արդյունքներով «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով և պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլում: