12 հուլիսի 2013 - 09:18 AMT
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հյուսիսային շրջաններում հավանական են հորդառատ անձրևներ, քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ: Կարկուտի հավանականություն կա: Հարավային կեսում, նաև Տաթևում, օրվա մեծ մասը կպահպանվի արևային, առանց տեղումների եղանակը, երեկոյան տեղ-տեղ հնարավոր է անձրև:

Օդի ջերմաստիճանը ողջ տարածքում ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սակայն այնուհանդերձ հովտային շրջաններում շարունակում է բավականին բարձր մնալ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է` հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

Երևանում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ: Հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ: Գիշերը +20+22, ցերեկը +31+33, երեկոյան +25+27: