12 հուլիսի 2013 - 12:10 AMT
Ռամադանը չկարողացավ մարել կրքերը Եգիպտոսի հակամարտ ճամբարներում

Ռամադանը չկարողացավ մարել կրքերը Եգիպտոսի հակամարտ ճամբարներում՝ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Միանգամից մի քանի ակցիաներ են նախատեսված ի պաշտպանություն «հունիսի 30-ի հեղափոխության և ժողովրդի նվաճումների», ինչպես նաև «օրինական ընտրված նախագահին վերադարձնելու համար», հայտնում են Եգիպտոսի ԶԼՄ-ները:

Ավանդաբար «Մահմեդական եղբայրները» կհավաքվեն Ռաբիա ալ Ադավիա հրապարակում և Կահիրեի համալսարանի առջև: «Եղբայրները» մտադիր են շուրջ 15 մլն եգիպտացիների հավաքել մինչև երեկո: Մասնակիցները նաև բողոքում են «Մահմեդական եղբայրների» ձերբակալությունների, իսլամական հեռուստաալիքների փակման դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: