Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նախօրեին եղել են տեղում և, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին:
Նշենք, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն ազահազնգել էր, որ Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում նախօրեին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել: