«Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում ավարտվել է Հայաստանի ջրագնդակի մասնագետների համար կազմակերպված տեսագործնական դասընթացը: Միջոցառման ղեկավարն էր Եվրոպայի նախկին չեմպիոն, ջրային մարզաձևերի միջազգային միության փորձագետ Յուրի Դրոզինը:
Պարապմունքների հիմնական թեման վերաբերում էր սկսնակ ջրագնդորդներին: Դրոզինը մեկնաբանում և ցուցադրում էր պաշտպանական և հարձակողական գործողություններ, գնդակի վարման, անցումների, թվային առավելություն ունեցող մրցակից թիմի դեմ համապատասխան դիրքեր զբաղեցնելու և միմյանց փոխապահովելու հիմունքները:
Դասընթացին մասնակցել են Երևանի, Վանաձորի և Գյումրիի 20 մարզիչներ և մարզիկներ:
Ջրագնդակի երևանյան դասընթացի երկրորդ փուլը կանցկացվի սեպտեմբերին` երրորդը ` դեկտեմբերին: