24 փետրվարի 2006 - 18:39 AMT
Խավյեր Սոլանան ողջունել է Փիթեր Սեմնեբիի նշանակումը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Խավյեր Սոլանան ողջունել է շվեդ դիվանագետ Փիթեր Սեմնեբիի նշանակումը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Սոլանան Փիթեր Սեմնեբիին խոստացել է իր «լիակատար աջակցությունը» եւ արդյունավետ համագործակցության հույս հայտնել: ԵՄ Բարձ Ներկայացուցիչը Հեյկի Տալվիտիեին շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում աշխատանքի համար: