24 փետրվարի 2006 - 18:59 AMT
Մոսկվայում տեղի ունեցած դժբախտության հետեւանքով Հայաստանի քաղաքացի չի տուժել
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրատարակել է Մոսկվայի շուկայի տանիքի փլուզման հետեւանքով զոհվածների ցուցակը: Մահացածների թվում հայեր չկան: Զոհերի թվում Ադրբեջանի 40 քաղաքացի եւ Վրաստանի 6 քաղաքացի կա: Բոլոր տուժածներին օգնությունը անվճար է տրվում: Բացի այդ, օգնություն է տրվել մահացածների ընտանիքներին 100 հազարական ռուբլու եւ հոսպիտալացման կարիք ունեցածներին 50 հազարական ռուբլու չափով: Այն քաղաքացիները, որոնք տեղում ամբուլատոր օգնություն են ստացել, կստանան 5-10հզ. ռուբլի, հայտնում է ՌԲԿ-ը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բաումանի փողոցում տեղակայված Բասմանի շուկայի տանիքը փլուզվել է հինգշաբթի վաղ առավոտյան. փլատակների տակ էին մնացել տասնյակ վաճառաողներ եւ գնորդներ: Փլուզման մակերեը կազմել է 3 հզ. քառ. մետր: Բացի այդ, տանիքի փլուզումից հետո հրդեհ է սկսվել :