12 հուլիսի 2013 - 16:50 AMT
Հայ ծանրորդներն Ունիվերսիադայից կվերադառնան առանց մեդալների

Հայ ծանրորդներն ավարտեցին իրենց ելույթներն ամառային Ունիվերսիադայում: Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը Վարդան Դավթյանն էր (94 կգ):

Նա հրում վարժությունում բարձրացրել է 165 կգ ծանրաձող: Պոկում վարժությունում նա չի կարողացել օգտագործել երեք մոտեցումներից և ոչ մեկը` չբարձրացնելով պատվիրված 202 կգ: Այսպիսով, նա դուրս է մնացել պայքարից:

Ավելի վաղ հայ ծանրորդներից Սմբատ Մարգարյանը (56 կգ) գրավել էր 8-րդ տեղը, իսկ Աղասի Աղասյանը (85 կգ)` 6-րդ: