12 հուլիսի 2013 - 17:53 AMT
Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից: Նա նման հայտարարություն է արդել իրավապաշտպանների հետ հանդիպմանը, հայտնում է «Ռոսիա 24»-ը:

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է «բարդ իրավիճակում» հայտնվել ԱՄՆ արտահանձնվելու դեպքում, ասել է Amnesty International-ի մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը, որը Շերեմետևո էր ժամանել Սնոուդենի հետ հանդիպման: