25 փետրվարի 2006 - 13:22 AMT
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գեւորգյանը
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է Արմեն Գեւորգյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, հայտնում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: Մինչ աշխատակազմի ղեկավար նշանակվելը, Արմեն Գեւորգյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի առաջին խորհրդականի պաշտոնը: Հիշեցնենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին, իր դիմումի համաձայն, Հայաստանի Հանրապետության Նախա֊գահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Նշենք, որ վերջերս Արաշես Թումանյանը հիմնել էր «Նոր երկիր» կուսակցությունը: