12 հուլիսի 2013 - 20:47 AMT
Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: