13 հուլիսի 2013 - 10:52 AMT
Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը: Պուտինն ու Օբաման կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ: Բացի այդ, նրանք քննարկել են Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը»,-ասել է Պեսկովը:

«Նրանք կարևորել են երկկողմ հարաբերություններն ու քննարկել են մի շարք երկկոսմ հարցեր, այդ թվում նաև պարոն Սնոուդենի կարգավիճակը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: