Լոնդոնում բացվել է դասական երաժշտության BBC Proms ավանդական 119-րդ ամառային փառատոնը, որը համարվում է խոշորագույնն աշխարհում: Մոլորալի լավագույն ռեժիսորների և կոլեկտիվների 92 ելույթներից բաղկացած համերգաշարը կտևի գրեթե 2 ամիս և կավարտվի կուլմինացիոն «Վերջին երեկոյով»:
Յուրաքանչյուր համերգին Լոնդոնի հայտնի «Ռոյալ Ալբերտ Հոլում» հանրության համար կան նաև մատչելի, կանգնելու համար նախատեսված տեղեր մեկ տոմսի համար 5 ֆունտ արժողությամբ:
Փառատոնն անց է կացվում 1895 թվականից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: