13 հուլիսի 2013 - 10:53 AMT
Իրաքում պայթյունի հետևանքով 38 մարդ է զոհվել

Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո զոհերի թիվը հասել է 38, հայտնում են երկրի իշխանությունները: Վիրավորների թիվը ճշտվում է:

Ըստ որոշ հաղորդագրությունների, ռեստորանում նշում էին գիշերվա գալուստը Ռամադանի առաջին ուրբաթից հետո, հայտնում է BBC-ին:

Ընթացիկ տարում երկրում արձանագրվել է բռնարարքների աննախադեպ աճ՝ առաջին վեց ամսում զոհվել է 2,5 հազար իրաքցի: