13 հուլիսի 2013 - 11:04 AMT
Չինաստանը հրաժարվել է Գուանդուն գավառում միջուկային վառելիքի արտադրության գործարանի նախագծից

Չինաստանը հրաժարվել է Գուանդուն գավառում միջուկային վառելիքի արտադրության գործարանի նախագծից, այդ մասին այսօր հայտարարել է «Սինհուա» գործակալությունը:

Ըստ գործակալության, չինական ազգային միջուկային կորպորացիան (CNNC) հրաժարվել է հարստացման գործարանի կառուցումից Հեշան քաղաքի արվարձանում: Ներդրումները պետք է կազմեին մոտ 37 մլրդ յուան՝ 6 մլրդ դոլար:

Նախագիծն առաջացրեց տեղի բնակչության բողոքը: «Մեզ երեխաներ են հարկավոր, ոչ թե ատոմ»,-ասում էին նրանք: