Այցելելով փողոցային բասկետբոլի «Red Bull King of the Rock» տետ-ա-տետ մրցաշարի հայաստանյան եզրափակիչ միջոցառում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն կստանան անվճար ակտիվացնելու «BIT1» ծառայությունն ու ամբողջ մեկ օր բջջայինից օգտվելու անսահմանափակ ինտերնետից:
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանի ժամանակով ժամը 17:00-ինՀյուսիսային պողոտայում: Միջոցառման ընթացքում կտրվի հատուկ նույնականացուցիչ համար, որով կարելի է անվճար ակտիվացնել «BIT1» ծառայությունը: