13 հուլիսի 2013 - 12:13 AMT
Իռլանդիայում բախումների ժամանակ ոստիկաններ են տուժել

Բելֆաստում չորս ոստիկաններ վերքեր ու վնասվածքներ են ստացել ցուցարարների հետ բախման արդյունքում, որոնք բողոքում էին «Նարնջագույն միաբանություն» բողոքական կազմակերպության երթի դեմ:

Բախումները գրանցվել են Հյուսիսային Իռլանդիայի երկու շրջաններում, հայտնում են ինտերնետ ԶԼՄ-ները: 1998թ. խաղաղ պայմանագրի կնքման արդյունքում կրոնական հողի վրա բախումները զգալիորեն կրճատվել էին: Այնուամենայնիվ, վերջերս զանգվածային ցույցեր ու բռնկումներ այնուամենայնիվ լինում են: