13 հուլիսի 2013 - 10:55 AMT
«Հեզբոլլահ». Խմբավորման մասնակցությունը Սիրիայի պատերազմին չի ազդում Իսրայելի հետ պատերազմի հավանականության վրա

«Հեզբոլլահի» փոխնախագահ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ խմբավորման մասնակցությունը Սիրիայի պատերազմին չի ազդում Իսրայելի հետ պատերազմի հավանականության վրա:

Ըստ նրա, «Հեզբոլլահը» պատրաստ է դիմակայել ցանկացած հիմար արարքի Իսրայելի կողմից: «Պայթյունը Բեյրութի արվարձանում նրանց ծրագրի մի մասն է, ով օգնում է Իսրայելին խափանել դիմադրությունը»,-ասել է Քասեմը: Նաիմ Քասեմը հայտարարել է, որ նրանք պատրաստ են ցանկացած հարձակման Արևմուտքի կամ Իսրայելի կողմից, հայտնում է Mignews-ը: