13 հուլիսի 2013 - 10:27 AMT
Երևանի Մյասնիկյան պողոտայում օձ է հայտնաբերվել

Հուլիսի 13-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան 4 հասցեում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: