13 հուլիսի 2013 - 10:36 AMT
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակայքում այրվել է 1,3 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Դարակերտ գյուղում՝ մոտ 1 հա, Արաքսավան գյուղի մոտակայքում՝ մոտ 5 հա, Վերին Արտաշատ-Նորաշեն ավտոճանապրհի 5-րդ կմ-ին՝ մոտ 1 հա հնձած արտ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում՝ 1 հա և Երևանի Ջրվեժ թաղամասի 42-րդ փողոցի թիվ 52 տան բակում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: